Կաթողիկոսի հեռացման հարցը պետք է արագ լուծվի. «թեժ» աշուն չեմ կանխատեսում, ռևանշիստները «կթպրտան» ու կգնան. Լևոն Շիրինյան Zarkerak - Կաթողիկոսի հեռացման հարցը պետք է արագ լուծվի. «թեժ» աշուն չեմ կանխատեսում, ռևանշիստները «կթպրտան» ու կգնան. Լևոն Շիրինյան
Zarkerak Zarkerak - Կաթողիկոսի հեռացման հարցը պետք է արագ լուծվի. «թեժ» աշուն չեմ կանխատեսում, ռևանշիստները «կթպրտան» ու կգնան. Լևոն Շիրինյան
Կաթողիկոսի հեռացման հարցը պետք է արագ լուծվի. «թեժ» աշուն չեմ կանխատեսում, ռևանշիստները «կթպրտան» ու կգնան. Լևոն Շիրինյան

Կաթողիկոսի հեռացման հարցը պետք է արագ լուծվի. «թեժ» աշուն չեմ կանխատեսում, ռևանշիստները «կթպրտան» ու կգնան. Լևոն Շիրինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Խորհրդարանական ուժերն ընդդիմադիր չեն, նրանք կոլաբորացիոնիստ-ռևանշիստներ են, դա ռուսական սեգմենտն է՝ իր ազդեցության գործիքներով: Դրանց մեծ մասը՝ իրենց պարագլուխներով, տեռորի հետ կապ ունեցող գործերի մեջ են: Ամառվա շոգերին ակտիվություն չկա, աշնանը փոքր ակտիվացումներ գուցե լինեն, բայց մեծ հանրահավաքներ՝ չեմ կարծում, «թեժ» աշուն չեմ կանխատեսում, «կթպրտան» ու կգնան»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում ստեղծվող նոր ուժին՝ Շիրինյանը նշեց. «Սամվել Կարապետյանի ուժը հին ուժ է, ուղղակի դեմքն է փոխվել, այնտեղ նո՞ր մարդիկ են լինելու, նրանց հայտարարությունները քիչ են, դա ղարաբաղյան կլանի ռեսուսրն է, մի տեղից տեղափոխվում են մեկ այլ տեղ: Նոր ուժի ձևավորում սպասելի չէ, ՌԴ-ն արդեն ուղարկել է Սամվել Կարապետյանին, նրանից ինչ հասկացավ, որ ուրիշին ուղարկի, Արա Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին պետք է ուղարկեն, թող ուղարկեն՝ ի՞նչ է փոխվելու: Ժողովուրդն այս հատվածին չի վստահելու, բացառվում է, որ ժողովուրդը գնա Քոչարյանի, Սամվելի հետևից, որ գնային՝ յոթ տարվա մեջ կգնային: Նրանց մեջ վստահելի դեմք չկա, նրանք գոյություն չունեն»:

Ըստ Լևոն Շիրինյանի՝ այս ուժերը չեն կարողանալու Հայաստանի ներքաղաքական կյանքը ցնցել. «Կարող է ինչ-որ խժդժութուններ անեն, հավաքվեն օրինակ՝ Սովետաշենի քաղաքական աղբանոցում, ճառեր ասեն, ժողովրդի անունից խոսեն, բայց դա ոչինչ չի փոխելու: Մենք պետք է պատրաստվենք նոր ընտրությունների՝ նոր խորհրդարանով, պետք չէ անընդհատ նրանց մեջտեղ բերել: Նրանք Հայաստանի գաղութացված, մութ անցյալն են իրենց մութ գործերով, պետք է լուսավոր բաներ որոնել: Իշխանությունն անհանգստանալու լուրջ առիթ չունի, բայց պետք է այս հարցը վերջնական փակել»:

Շիրինյանի կարծիքով՝ այժմ կարևոր է նոր Կաթողիկոսի ընտրության հարցը. «Հիմա ուրիշ հարց կա, օդում կախված է մնում Կաթողիկոսի հեռացման հարցը, որը շատ կարևոր է, այդ հարցը պետք է արագ լուծվի, դրա հետ կապված որոշ սրացումներ կարող են լինել, բայց մեծ սրացում չի լինի: Սկզբունքորեն հարցը լուծված է՝ նա Կաթողիկոս չէ և չի կարող լինել, հիմա տեխնիկական միջոցը պետք է գտնել և հարցը փակել: Վարչապետն ասել է՝ թող հեռացնեն այնպես, ինչպես հեռացրին Սերժին: Իշխանությունն այս հարցում պետք է գնա մինչև վերջ, եթե հայտարարել է՝ պետք է անի, այլապես իշխանություն չի: Սպասելի է, որ կանի, որովհետև Եկեղեցին մեր ժողովրդի և պետության համար խիստ անհրաժեշտ է: Հայաստանը պետք է ունենա իսկական, նոր և իրեն արժանի Կաթողիկոս, մաքուր ընտրված Կաթողիկոս»:

Լևոն Շիրինյանը նկատեց, որ հեղափոխություն արած ուժերը պետք է իրենց աշխատանքն ակտիվացնեն և պատրաստվեն ընտրություններին. «Հայաստանում մինչև ընտրություններ սրացումներ չեն լինելու, կյանքը նորմալանում է, կայունանում է, պետք է խորացնել երկրի վերակառուցումը: Իշխանությունը պարտավոր է երկրի վերակառուցումը գլխավորել, լավ մակարդակով ընտրություններ կազմակերպել և երկրում ստեղծել վերափոխումների մթնոլորտ, որտեղ ռևանշիստների համար տեղ չկա»:

 

Աննա Բզնունի

18 Օգոստոս, 2025 10:34
Վեր