ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք Zarkerak - ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք
Zarkerak Zarkerak - ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք
ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Վարդ-Քնար» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

11 Օգոստոս, 2025 17:03
Վեր