Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ դաշտային վարժանքին Zarkerak - Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ դաշտային վարժանքին
Zarkerak Zarkerak - Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ դաշտային վարժանքին
Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ դաշտային վարժանքին

Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ դաշտային վարժանքին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-11-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա և Մոնտանա քաղաքներում ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի Հանրապետության համատեղ կազմակերպած դաշտային վարժանքին։

 

Վարժանքի նպատակներն էին` արտակարգ իրավիճակները և անվտանգային մարտահրավերները կառավարելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետություների կարողությունների ուժեղացումը, մասնակից պետությունների ու կազմակերպությունների լավագույն փորձի փոխանակումն ու համագործակցության խթանումը։

 

Վարժանքին մասնակցում էր մոտ 1200 մասնակից։

 

Կամո Ցուցուլյանը մասնակցել է տեղեկատվական սպառնալիքներին և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող պանելային քննարկումների։ ՆԳՆ ներկայացուցիչները հետևել են նաև նորարարական տեխնոլոգիաների ու համակարգերի գործնական ցուցադրություններին, որի ընթացքում ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների կառավարման գործում կիրառվել է արհեստական բանականությունը։

 

 

12 Սեպտեմբեր, 2025 16:11
Վեր