Ստեփանավանի բժշկական կենտրոնը միացել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպված արյունատվության արշավին Zarkerak - Ստեփանավանի բժշկական կենտրոնը միացել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպված արյունատվության արշավին
Zarkerak Zarkerak - Ստեփանավանի բժշկական կենտրոնը միացել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպված արյունատվության արշավին
Ստեփանավանի բժշկական կենտրոնը միացել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպված արյունատվության արշավին

Ստեփանավանի բժշկական կենտրոնը միացել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպված արյունատվության արշավին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միանալով կյանքեր փրկող կարեւոր նախաձեռնությանը․․․

Ստեփանավանի բժշկական կենտրոնը միացել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպված արյունատվության արշավին։

Էստաֆետը բժշկական կենտրոնը ստացել էր Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնից, սիրով ընդունել ու անցել կազմակերպչական աշխատանքներին։

Արյան պաշարների համալրման կարևոր նախաձեռնության կոչին միացել են բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, համայնքապետարանի ու ուժային կառույցների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։ Արշավն իրականացրել են Արյան բանկի Վանաձորի բաժանմունքի մեր կոլեգաները։

Տնօրեն Անուշ Իսպիրյանի անունից շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության շրջանակներում կամավոր կերպով արյուն հանձնած բոլոր մասնակիցներին և էստաֆետը փոխանցում Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցին։

Յուրաքանչյուր արյունատվություն կարևոր է։ Միացե՛ք մեզ․ հանձնե՛ք արյուն, նվիրե՛ք կյանք։

03 Հոկտեմբեր, 2025 20:16
Վեր