10 տարի ղեկավարես Հայաստանը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս 1 էջ կարդալ. Գաբրիելյան Zarkerak - 10 տարի ղեկավարես Հայաստանը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս 1 էջ կարդալ. Գաբրիելյան
Zarkerak Zarkerak - 10 տարի ղեկավարես Հայաստանը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս 1 էջ կարդալ. Գաբրիելյան
10 տարի ղեկավարես Հայաստանը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս 1 էջ կարդալ. Գաբրիելյան

10 տարի ղեկավարես Հայաստանը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս 1 էջ կարդալ. Գաբրիելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

«Լա՜վ, տասը տարի ղեկավարես Հայաստանի Հանրապետությունը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս հայերեն մեկ էջանոց տեքստ կարդալ ու հասկանալ։ Լուրջ դեմքով գաս, նստես ասուլիսի ու պնդե՞ս, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում գրված է, որ Սյունիքի ճանապարհը «միջանցք է» և լինելու է Ամերիկայի «контролы» տակ։

Սա միայն ողբերգություն չէ, սա պետությունդ ատելու, ինքնությունդ չհարգելու, այլ երկրի օրակարգ սպասարկելու «զռռռռացող» օրինակ է։

Պարոն Ռոբերտ Քոչարյան, ես հասկանում եմ, որ Ձեր ժամանակ Արտգործնախարարությունը, ինչպես այսօրվա ասուլիսին էլ ասեցիք, «МИД» էր, ՀՀ սահմանները՝ КПП, իսկ սահմանապահը՝ Наташан կամ Иван էր։ Ես հասկանում եմ, որ Ձեր համար խորթ էր, գուցե անգամ արգելված արտասանելու ինքնիշխանություն կամ իրավազորություն տերմինները, բայց խնդրում եմ՝ հերթական միլիոնավոր դրամները Ձեր թիմի մակաբույծներին տալիս կարգադրե՛ք, որ Ձեր համար հասկանալի լեզվով կարդան ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը։ Եվ եթե նորից այնտեղ «միջանցք» կամ այլ երկրի «կոնտրոլ» կտեսնեք՝ շտապ զանգեք Ձեր ասած էն «հատուկ հիմնարկը», համապատասխան փաստաթուղթը հաստատ կտան:

Դա էլ որ վերցնեք, միանգամից եկեք վարչապետի հետ բանավեճի»,- գրել է Գաբրիելյանը:

07 Հոկտեմբեր, 2025 14:34
Վեր