Վերջին տարիներին հայաստանյան մեդիա տարածքը վերածվել է մի հարթակի, որտեղ տեղեկատվական ահաբեկչությունն ու պատվերով վարկաբեկման արշավները դարձել են առօրյա գործիքներ որոշ խմբերի ձեռքում։ Այս մեդիա-ռազմաճակատի գլխավոր դերակատարներից է Միքայել Մինասյանը՝ առավել հայտնի որպես Միշիկ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան։ Նրա ղեկավարած կամ ազդեցության տակ գործող մեդիա հարթակներն ու փիարշիկները զբաղված են ոչ թե ճշմարտության բացահայտմամբ կամ հանրային շահի պաշտպանությամբ, այլ պետականությանը նվիրված, պրոֆեսիոնալ ու սկզբունքային գործիչներին վարկաբեկելով ու պիտակավորելով։
Նրանք, ովքեր պետականություն չեն կառուցել, այլ օգտագործել են այն սեփական հարստացման կամ իշխանության մոնոպոլիզացման համար, չեն հանդուրժում այն գործիչներին, ովքեր աշխատում են պետական ինստիտուտների ամրապնդման և հասարակության վստահության վերականգնման ուղղությամբ։
Միշիկի մեդիափիարշիկները, շատ դեպքերում կեղծ էջերի կամ անանուն աղբյուրների միջոցով, տարբեր մանիպուլյատիվ տեխնիկաներով փորձում են պետականամետ գործիչների կերպարներե աղավաղել՝ նրանց ներկայացնելով որպես թշնամիներ։
Պատվերով նյութեր, ուղղորդված «փորձագետներ», ճչացող վերնագրեր՝ սա է Միշիկի մեդիաֆաբրիկայի գործելաոճը։ Նրանց նպատակը պարզ է՝ թուլացնել պետական ինստիտուտների և պետականամետ գործիչների նկատմամբ վստահությունը, կասկածի տակ դնել լեգիտիմությունն ու ի վերջո՝ տարածել հիասթափություն, որը պետք է սպասարկի կոնկրետ անձերի՝ հին իշխանության ներկայացուցիչների շահերը։
Սակայն հասարակությունը պետք է ունենա մեդիա գրագիտություն՝ տարբերելու ճշմարիտ քննադատությունն ու պատվերով վարկաբեկումը։ Պետք է կարողանանք գնահատել այն գործիչներին, ովքեր լուռ, հետևողական և համակարգային աշխատանքով պահպանում են պետականության ողնաշարը՝ չնայած մեդիա գրոհներին ու դավադրություններին։
Միշիկի մեդիա մեքենան վաղուց արդեն անցյալում է, Այն ոչ միայն ապակառուցողական է, այլ խոչընդոտող՝ երկրի զարգացման, բարեփոխումների ու հանրային համերաշխության ճանապապարհին։
Եվ վերջապես, բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե պատվերով կեղտոտ արշավները կմնան անպատասխան, պետք է հաշվի առնեն՝ նման վարքագծի համար կարող են ստանալ տասնապատիկ համարժեք պատասխան՝ մեդիայում, հանրային դիրքերում և քաղաքական դաշտում։ Ի դեպ, Միշիկը կարող է նաև ֆեյք «Պապ թագավորին» մեր կողմից բարևներ փոխանցել։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


