Երևանում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները. կայացել է կլոր-սեղան քննարկում Zarkerak - Երևանում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները. կայացել է կլոր-սեղան քննարկում
Zarkerak Zarkerak - Երևանում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները. կայացել է կլոր-սեղան քննարկում
Երևանում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները. կայացել է կլոր-սեղան քննարկում

Երևանում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները. կայացել է կլոր-սեղան քննարկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025 թ․ հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։

569915583_122177229578581828_9106339500232869467_n.jpg (104 KB)

Ադրբեջանական կողմը ներկայացրել են Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան և Դիլարա Աֆանդիևան։

569281887_122177229584581828_5687472826667338970_n.jpg (96 KB)

Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի և դարձել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի՝ ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանը և հեռանկարներին։

Այցի շրջանակում մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նրանք ընդգծել են հասարակական լայն խմբերի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և մեդիայի ներգրավման կարևորությունը։

Հանդիպման ավարտին խումբը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ նախաձեռնությունները, որոնք միտված են փոխըմբռնման խորացմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

22 Հոկտեմբեր, 2025 19:28
Վեր