Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տավուշի թեմի առաջնորդական ներկայիս տեղապահը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը 2022 թվականից լքել է իր ծառայության վայրը և չի ներկայացել:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է այդ հարցում: Իմ հոգևոր եղբայրն է, ես կաղոթեմ իր հոգու փրկության համար և չեմ չարանում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Տարոն քահանան:
Նա մասնավորապես ասել է, որ 2022 թվականից ծառայել է Տավուշի թեմում, եղել է Հաղարծին վանքի լուսարարապետը, իսկ 1-1,5 տարի առաջ անժամկետ արձակուրդ է ստացել իր սրբազան հորից (նկատի ունի Գալստանյանին):
«Որևէ պաշտոնական կարգ արձակուրդից վերադառնալու չի քննարկվել, իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ Աստծուն արձակուրդ եմ հայտարարել: Այնտեղ, որտեղ գտնվել եմ, ես այնտեղ եկեղեցիներում ծառայել եմ»,- ասել է նա:


