ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք Zarkerak - ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
Zarkerak Zarkerak - ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նոր և վերազինված պայմաններին:

Բաժանմունքը նախատեսված է արագ բուժօգնություն, կարճատև հոսպիտալացում և տարբերակիչ ախտորոշում պահանջող իրավիճակների համար։

Նախարարը նոր բաժանմունքի բացումը համարել է կարևոր քայլ մայրաքաղաքի բնակչությանը որակյալ շտապ բուժօգնությամբ ապահովելու և համաճարակաբանական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը սպասարկում է պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։
Նորաբաց բաժանմունքում կարող են սպասարկվել բոլոր տարիքային խմբերի անձինք։

Միջազգային ու տեղական բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորված բաժանմունքում հասանելի են նաև լաբորատոր և գործիքային ախտորոշման շուրջօրյա ծառայություններ։

07 Նոյեմբեր, 2025 23:54
Վեր