Երևանում 18-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. նա կամ անզգուշաբար ընկել է 4-րդ հարկի պատուհանից, կամ՝ նետվել Zarkerak - Երևանում 18-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. նա կամ անզգուշաբար ընկել է 4-րդ հարկի պատուհանից, կամ՝ նետվել
Zarkerak Zarkerak - Երևանում 18-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. նա կամ անզգուշաբար ընկել է 4-րդ հարկի պատուհանից, կամ՝ նետվել
Երևանում 18-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. նա կամ անզգուշաբար ընկել է 4-րդ հարկի պատուհանից, կամ՝ նետվել

Երևանում 18-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. նա կամ անզգուշաբար ընկել է 4-րդ հարկի պատուհանից, կամ՝ նետվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր քաղաքացի է ընկած: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության խմբերը: 

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում գազատար խողովակի վրա հայտնաբերվել է երիտասարդ տղա, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում դադարեցրել են գազամատակարարումը և վնասված գազախողովակը վերանորոգել: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքի բնակիչ 18-ամյա Հրայր Գ.-ն է, ով 4-րդ հարկից կամ անգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել: 

Այդ տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է: 

09 Նոյեմբեր, 2025 12:16
Վեր