Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Zarkerak - Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում
Zarkerak Zarkerak - Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում
Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում

Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Կարապետ Լևոնի Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը):

2024 թվականի օգոստոսի 8-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի փետրվարի 10-ին Կարապետ Լևոնի Պողոսյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ:

2025 թվականի մարտի 13-ին դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:

2025 թվականի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին:

Հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել:

Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Կարապետ Լևոնի Պողոսյանից։

20 Նոյեմբեր, 2025 19:00
Վեր