Բողոքի ցույցեր Ալբանիայում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել Zarkerak - Բողոքի ցույցեր Ալբանիայում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել
Zarkerak Zarkerak - Բողոքի ցույցեր Ալբանիայում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել
Բողոքի ցույցեր Ալբանիայում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել

Բողոքի ցույցեր Ալբանիայում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հակակառավարական ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի նստավայրի մոտ՝ Տիրանայի կենտրոնում, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել:

Բողոքի ցույցերի մասնակիցները իրավապահների ուղղությամբ այրվող խառնուրդով շշեր և սալաքարերի կտորներ են նետել։ Ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։

Ավելի վաղ Տիրանայում ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարել էին ամենօրյա բողոքի ցույցերից շաբաթը երկու անգամ անցկացվող ակցիաների անցնելու մասին:

Նշենք, որ ուսանողական բողոքի ցույցերն Ալբանիայում սկսվել էին ընդդեմ թանկ կրթության, դասերի վատ պայմանների և մասնագիտական աշխատանքի բացակայության։ Ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։

Վերջինս ի պատասխան դատապարտել է ցուցարարներին փողոցային բռնությունների համար և մերժել էր հրաժարական տալ։

08 Նոյեմբեր, 2026 15:57
Վեր