Փրկարարները Գորայք-Զանգեր հատվածում արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար և օգնություն ցուցաբերել 30 քաղաքացու Zarkerak - Փրկարարները Գորայք-Զանգեր հատվածում արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար և օգնություն ցուցաբերել 30 քաղաքացու
Zarkerak Zarkerak - Փրկարարները Գորայք-Զանգեր հատվածում արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար և օգնություն ցուցաբերել 30 քաղաքացու
Փրկարարները Գորայք-Զանգեր հատվածում արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար և օգնություն ցուցաբերել 30 քաղաքացու

Փրկարարները Գորայք-Զանգեր հատվածում արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար և օգնություն ցուցաբերել 30 քաղաքացու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները, համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ, քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա և օգնություն ցույց տվել 30 քաղաքացու։

08 Նոյեմբեր, 2026 12:40
Վեր