Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան Zarkerak - Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան
Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան

Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` բավարարելու Ստալինի ամբիցիաները. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար։ Այս մասին նա Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ նրա՝ Հայաստանում հայրենասիրության մոդելը, որով մարդիկ մինչև «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը սիրել են հայրենիքը, մի գործնական նշանակություն է ունեցել` 2-րդ աշխարհամարտից հետո ապահովել ստալինյան ամբողջատիրական ամբիցիաները։

 

«Մեր հայրենասիրության մոդելի հետ մենք խնդիր ունենք, որովհետև մեր հայրենասիրության մոդելը ներդրված է 1940–ական, 50-ական, 60-ական թվականներին։ Հայրենասիրության էդ մոդելը գիտե՞ք` ինչից է ծնվել։ 2-րդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը դաշնակիցներ էին, աշխարհամարտի ավարտից հետո սկսվեց ճամբարների բաժանումը, և Թուրքիան հայտնվեց արևմտյան, ՆԱՏՕ–ական ճամբարում։ Ստալինը բավարարված չէր, ինքը համարում էր, որ այնքան է հաղթել, որ ավելի մեծ ազդեցության և տարածքների ամբիցիա ունի»,-ասել է վարչապետը։

 

Նա նաև նշել է, որ Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է 1950–60–ական թվականներին նկարահանված ֆիլմերի, ստեղծագործությունների հիման վրա։

 

Փաշինյանի խոսքով՝ չնայած այդ ստեղծագործությունները մեծ գեղարվեստական արժեք ունեն և հայ ժողովրդի ինքնության ու գիտակցության մի մասն են, բայց պետք է հասկանալ այդ գիտակցության մասերի պատճառահետևանքային կապը։

 

Վարչապետը նաև հավելել է, որ իր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ապրելու և գոյություն ունենալու համար արտաքին աջակցության կարիք չունենա։ Այս պատճառով պետք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել։

07 Նոյեմբեր, 2026 22:35
Վեր