ՀԱՊԿ նիստին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել. Փաշինյան Zarkerak - ՀԱՊԿ նիստին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - ՀԱՊԿ նիստին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել. Փաշինյան
ՀԱՊԿ նիստին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել. Փաշինյան

ՀԱՊԿ նիստին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել։ Այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Փաշինյանը նշել է, որ Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարներից հետաքրքրվել է, թե որն է այն տարածքը, որի նկատմամբ ոտնձգության դեպքում ՀԱՊԿ-ը կհամարի, որ ներխուժում է տեղի ունեցել Հայաստանի տարածք։

Նա, մասնավորապես, ասել է. «Քանի դեռ չենք ստացել այս հարցի պատասխանը, ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել, որ մենք վերադառնում ենք մեր իսկ տարածքը չճանաչելու իրավիճակին, ինչը, չեմ կարծում որ, խելամիտ որոշում է»։

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում։ Նիստի ընթացքում կարող է քննարկվել նաև Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին

07 Նոյեմբեր, 2026 20:28
Վեր