Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի վերջին օրը մեկնարկել է «ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ․ ծրագրեր, համագործակցության հնարավորություններ և հայրենադարձության աջակցություն» խորագրով թաուն հոլ քննարկմամբ։ Այդ մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են Գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի մասնագիտական և մարդկային ներուժի ներգրավմանը, ինչպես նաև հայրենադարձության խթանմանն ու հայրենադարձների ինտեգրմանը։
Անդրադարձ է կատարվել համագործակցության առկա և նոր հնարավորություններին, պետական կառույցների ու Սփյուռքի ներկայացուցիչների միջև կապերի ընդլայնմանը, ինչպես նաև հայրենադարձության գործընթացում առաջացող հարցերին և դրանց լուծմանն ուղղված աջակցության մեխանիզմներին։
Քննարկումը հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալու Գրասենյակի գործունեությանն ու ծրագրերին, բարձրաձայնելու իրենց հարցերն ու առաջարկները և քննարկելու Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման նոր ուղիները։
Քննարկման բանախոսներն էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «իԳործ» ծրագրի մասնակից Գայանե Բայաթյանը, Սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Գևորգ Պողոսյանը։


