Սպիտակում հրշեջները մարել են ավտոտնակներում մեկում բռնկված հրդեհը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Zarkerak - Սպիտակում հրշեջները մարել են ավտոտնակներում մեկում բռնկված հրդեհը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է
Zarkerak Zarkerak - Սպիտակում հրշեջները մարել են ավտոտնակներում մեկում բռնկված հրդեհը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է
Սպիտակում հրշեջները մարել են ավտոտնակներում մեկում բռնկված հրդեհը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Սպիտակում հրշեջները մարել են ավտոտնակներում մեկում բռնկված հրդեհը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված Ford մակնիշի ավտոմեքենայում։

Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

08 Նոյեմբեր, 2026 11:23
Վեր