Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 8-ին Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։
Ժամը 07:50-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը տեղում մահացել է։ Ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սվետլանա Ա.-ի անունով, և ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդն էլ նա է եղել։


