Փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պաշտպանելը․ Չախոյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին Zarkerak - Փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պաշտպանելը․ Չախոյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին
Zarkerak Zarkerak - Փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պաշտպանելը․ Չախոյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին
Փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պաշտպանելը․ Չախոյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին

Փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պաշտպանելը․ Չախոյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության՝ Սահմանադրության փոփոխությանը դեմ լինելու որոշմանը, այն պարագայում, երբ դեռ չեն ծանոթացել դրա տեքստին:

«Ամենածիծաղելին գիտե՞ք՝ որն է՝ որ էս քաղաքական հոգեհանգստի մասնակիցներից դեռ ոչ ոք չի ծանոթացել Սահմանադրության նոր տեքստին, այն պարզ պատճառով, որ տեքստը դեռ չի հրապարակվել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ սակայն դա չի խանգարում, որ չիմանալով, թե ինչի մասին է նոր Սահմանադրությունը, մարդիկ արդեն իսկ դեմ են դրան, ինչն էլ ապացուցում է, որ նրանց փորացավը ոչ թե նոր Սահմանադրությունն է, այլ իրենց թալանածը պահել-պաշտպանելը:

 

08 Նոյեմբեր, 2026 14:57
Վեր