ԱԺ-ում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Zarkerak - ԱԺ-ում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
Zarkerak Zarkerak - ԱԺ-ում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
ԱԺ-ում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

ԱԺ-ում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում հյուրընկալվել են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել և զրուցել է Երևանի Հովհաննես Շիրազի անվան համար 169 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։

Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը։ Վերջինս հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի Սարուխանի Սուրեն Մակարյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի սաների հետ:

Խորհրդարանական Արթուր Հովհաննիսյանը «Բաց դաս» է անցկացրել Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ:

Լոռու մարզի Վանաձորի Պարույր Սևակի անվան համար 30 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ զրուցել է պատգամավոր Նատալյա Սինորյանը։

Խորհրդարանական Արման Եղոյանը հյուրընկալել է «Երիտասարդ սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

Արարատի մարզի Նարեկ բնակավայրի Արեն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին ընդունել է պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը։

Խորհրդարանական Ռուզաննա Երեմյանը հյուրընկալել է Եղվարդի համար 1 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։

Լոռու մարզի Վանաձորի Վահան Տերյանի անվան համար 5 ավագ դպրոցի սաների հետ հանդիպել է պատգամավոր Արփինե Դավոյանը։

Խորհրդարանական Հռիփսիմե Գրիգորյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում օրենսդիրները խոսել են խորհրդարանի հիմնական գործառույթների, մասնավորապես օրենքների ստեղծման և կիրառման գործընթացների մասին, պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին։

Հյուրերը եղել են Ազգային ժողովի գրադարանում ու թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

08 Նոյեմբեր, 2026 19:42
Վեր