Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին Zarkerak - Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին
Zarkerak Zarkerak - Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին
Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին

Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու մարմին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկութունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է:

27 Նոյեմբեր, 2025 17:19
Վեր