Հայտարարությունները և գործողությունները ցույց են տալիս, որ  քայլ առ քայլ մոտենում ենք վիզաների ազատականացման գործընթացին. Ազատ Արշակյան Zarkerak - Հայտարարությունները և գործողությունները ցույց են տալիս, որ  քայլ առ քայլ մոտենում ենք վիզաների ազատականացման գործընթացին. Ազատ Արշակյան
Zarkerak Zarkerak - Հայտարարությունները և գործողությունները ցույց են տալիս, որ  քայլ առ քայլ մոտենում ենք վիզաների ազատականացման գործընթացին. Ազատ Արշակյան
Հայտարարությունները և գործողությունները ցույց են տալիս, որ  քայլ առ քայլ մոտենում ենք վիզաների ազատականացման գործընթացին. Ազատ Արշակյան

Հայտարարությունները և գործողությունները ցույց են տալիս, որ  քայլ առ քայլ մոտենում ենք վիզաների ազատականացման գործընթացին. Ազատ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդ հայտարարությունն իրականությանը մոտ է, որովհետև Արարատ Միրզոյանն արձագանքում է  եվրոպացի պաշտոնյաների հայտարարությանը, նրանք են հայտարարել, որ առաջիկայում արագացնելու են կամ ավելի արդյունավետ են դարձնելու հայ-եվրոպական հարաբերությունները»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի Բրյուսելում հնչեցրած այն հայտարարությանը, թե գործողությունների ծրագրի իրականացման արդյունքում կլինի առանց վիզայի ճամփորդություն՝ ասաց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի դիտարկմամբ՝ վիզաների ազատականացումը միայն մարդասիրական ծրագիր չէ. «Եթե եվրոպացիներն ակտիվացնում են իրենց տնտեսական և քաղաքական հարաբերությունները Հայաստանի հետ, այսինքն՝ նաև քաղաքական, հասարակական և գործարար մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն է տրվում ՀՀ-ին, ես դա ողջունում եմ: Հաջորդ տարի կլինեն ԱԺ ընտրություններ և գործադիր իշխանության ձևավորում: Կարևոր է՝ ինչ իշխանություն է գալու և ինչ ծրագրեր է ունենալու, եվրոպացիները նաև ավանս են տալիս Հայաստանին, ասում են՝ եթե եվրոպական արժեքները պաշտպանող քաղաքական ուժ ձևավորվի, ուրեմն իմացեք, որ մենք պատրաստ ենք ազատականացնել: Հայաստանի հետ կապված նրանք ունեն մերձեցման, ինտեգրացիայի ծրագիր: Հայտարարությունները և գործողությունները ցույց են տալիս, որ  քայլ առ քայլ մոտենում ենք վիզաների ազատականացման գործընթացին»:

Անդրադառնալով Եվրամիության այն որոշմանը, որ ՀՀ-ին տրամադրելու են 15 մլն եվրո՝ խաղաղության և դիմակայունության ամրապնդման համար՝ Արշակյանը նշեց. «ՀՀ-ն լուրջ քայլեր անում է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Այդ գումարը հատուկ նպատակով է՝ խաղաղության համար է և ատելությանը դեմ: Եվրոպացիներն ատելության դեմ ծրագրեր ունեն ու իրականացնում են: Եվրոպացիներն աջակցում են խաղաղության ծրագրին, բացի դա նրանք ունեն լուրջ շահեր, այլընտրանքային կոմունիկացիներ են բացում: Ակնհայտ է, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, եվրոպացիներն Հայաստանին տեսնում են որպես գործընկեր: Եվրոպացիները եկել են Հայաստան, վերջին 30 տարվա մեջ ոչ մի անգամ նրանք այսքան ազդեցիկ չեն եղել Հայաստանում»:

03 Դեկտեմբեր, 2025 14:58
Վեր