Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով Zarkerak - Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով
Zarkerak Zarkerak - Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով
Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով

Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ: Մենք առաջարկոմ ենք լրացնել գումարը ևս շուրջ 2,16 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«2018 թվականից ի վեր ուսուցիչների ֆոնդն էլ զգալիորեն աճել է 2025 թվականի նկատմամբ, և միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով աճ է գրանցել 2018-ի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ 67 տոկոս աճ ունենք 2018-ի նկատմամբ: Միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանում այս տարի:

Իսկ 2026 թվականի պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չէ, ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու, և 2024 թվականի համեմատությամբ կրկնակի ավելի է այն բյուջեն, որն ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին»,- ասաց նա:

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ այսօր արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. «Ատեստավորումը և դրա արդյունքները բերելու են լրացուցիչ տնտեսական զարգացման, ինչն էլ իր հետ բերելու է լրացուցիչ ֆինանսական հարկային եկամուտներ: Բացառված է, որ չլինի այդպես»:

04 Դեկտեմբեր, 2025 12:25
Վեր