Դաշնակցական Կիրո Մանոյանը կարելի է ասել երեկ սենսացիոն իրականաություն է բացահայտել։ Նա պատմել է, որ 2012 թվականին Ուրուգվայի արտգործնախարարը հատուկ այցելել էր Երևան՝ մի նպատակով. հայտարարել Արցախի անկախության ճանաչման մասին։ Սա կլիներ աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես կճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը։
Բայց հենց այդ պահին գործի է անցնում Մոսկվան։ Մանոյանի պատմելով՝ Ուրուգվայի արտգործնախարարը Երևանում ստանում է մի հեռախոսազանգ՝ ուղորդված Ռուսաստանից, և այդ զանգից հետո հայտարարությունը, որը պետք է արվեր հրապարակավ, պարզապես չի տեղի ունենում։
Այս պատմությունն առաջին հայացքից թվում է պատմական մի դրվագ, բայց իրականում այն բացում է մի ամբողջ էջ՝ թե ինչպես է Ռուսաստանը տարիներ շարունակ կանխել Արցախի միջազգային ճանաչման ցանկացած հնարավորություն։ Եվ սա ոչ թե ենթադրություն է, այլ ուղիղ ականատեսի պատմություն։
Ի՞նչ է սա նշանակում։ Որ երբ մենք տարիներ շարունակ լսել ենք Պուտինի և ռուս պրոպագանդիստների հայտարարությունները՝ թե իբր «Հայաստանը ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը», իրականությունն ամենևին էլ այդպես չի եղել։
Ավելին՝ Ռուսաստանն է համակարգված ձևով խոչընդոտել բոլոր այն երկրներին, որոնք պատրաստ էին ճանաչել Արցախը։ Ուրուգվայի դեպքը թերևս բացառություն չէ․
Այս պատմությունը ընդամենը մեկ դրվագ է այն շարքից, որտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դառնում էր խոչընդոտ՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև մի շարք երկրների նախաձեռնությունների համար։
Այս դրվագը բացահայտում է մի ճշմարտություն, որ քչերն էին բարձրաձայնում՝ Արցախի ճանաչման հիմնական արգելքը Հայաստանի դիրքորոշումը չէր, այլ Ռուսաստանի ճնշումը միջազգային դերակատարների վրա։
Եվ հիմա, երբ Պուտինը կամ ռուս պաշտոնյաները փորձում են մեղադրել Հայաստանին՝ «ինչու չճանաչեցիք Արցախը», կարիք կա հիշելու հենց այս պատմությունը։ Երևանը չի ճանաչել, որովհետև Մոսկվան չէր թողնում ոչ մեզ, ոչ ուրիշներին։
Ռուսաստանը Արցախը օգտագործում էր ոչ թե որպես հայկական շահերի պաշտպանություն, այլ որպես լծակ՝ սեփական ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա պահպանելու համար։
Եվ սա արդեն ոչ միայն պատմական ճշմարտություն է, այլ կարևոր դաս՝ հասկանալու, թե ինչու Արցախը երբեք միջազգային լեգիմտիմություն չի ստացել, և ինչ դերակատարում է ունեցել այդ հարցում Ռուսաստանը։ Ինչպես կասեին դաշնակները՝ գինի լից ընկեր ջան, գինի լից։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


