Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար Zarkerak - Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար
Zarkerak Zarkerak - Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար
Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար

Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Թերեզա Անգելատուի հետ։

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ արդյունավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ փոխգործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Փոխգործակցության խորացման համատեքստում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է նաև ԵՄ անդամ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտությունը:

Դավիթ Կարապետյանը և Թերեզա Անգելատուն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ երկուստեք ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:

11 Դեկտեմբեր, 2025 18:28
Վեր