Վայոց ձորի մարզում վարորդը «Ford Transit»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավոր Zarkerak - Վայոց ձորի մարզում վարորդը «Ford Transit»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Վայոց ձորի մարզում վարորդը «Ford Transit»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավոր
Վայոց ձորի մարզում վարորդը «Ford Transit»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավոր

Վայոց ձորի մարզում վարորդը «Ford Transit»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությույանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Վարդանյանը և Հովսեփ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

11 Դեկտեմբեր, 2025 21:50
Վեր