Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին Zarkerak - Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Zarkerak Zarkerak - Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն Ձեր շարունակական աջակցության համար»,- նշված է նամակում:

08 Դեկտեմբեր, 2025 15:04
Վեր