Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Zarkerak - Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին
Zarkerak Zarkerak - Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին
Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում անցկացվող «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին: Այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակության հայեցակարգի ներկայացման բաց կանչ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նպատակն է ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան, նորարարական և բովանդակային առումով ամբողջական հայեցակարգ, որը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով երկրի մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները և ապագայի տեսլականը։

Ցուցահանդեսը կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ «Խաղ մարդկության համար. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով:

Հայեցակարգի հիմնական պահանջներ

1. Նախագիծը պետք է ներառի՝

  • գլխավոր գաղափար և համապարփակ սյուժետային լուծում, որը համահունչ է «ԷՔՍՊՈ-2027» թեմատիկ շրջանակին և պահանջներին (տե՛ս https://expobelgrade2027.org/en/intro),
  • տաղավարի գեղարվեստական լուծում և դիզայն՝ ներառյալ միջավայրի կազմակերպում, նյութերի ընտրություն և ընդհանուր էսթետիկ մոտեցում,
  • տեսողական ներկայացում՝ մուդբորդեր, էսքիզներ, 3D նախնական պատկերներ կամ մուլտիմեդիա ներկայացում և այլն,
  • ինտերակտիվ, թվային կամ բազմամեդիա լուծումների նկարագրություն, որոնք կնպաստեն այցելուների ներգրավվածությանը,
  • տեխնիկական և ֆունկցիոնալ լուծումների նկարագիր՝ ներառյալ կառուցման, տեղադրման, աշխատանքի լոգիստիկ, ժամանակագրական և անվտանգության հիմնական մոտեցումները,
  • նախնական բյուջե (ծախսերի նախահաշիվ), որը կներառի նախագծման, արտադրության, տեղադրման, լոգիստիկայի և շահագործման ծախսերը։

2. Բաց կանչին կարող են դիմել կազմակերպություններ, ստեղծագործական ստուդիաներ կամ կոնսորցիումներ, որոնք՝

  • ունեն ցուցահանդեսային տաղավարների, թանգարանային կամ մշակութային ինստալյացիաների ոլորտներում իրականացված առնվազն երեք (3) միջազգային կամ խոշորածավալ նախագծեր,
  • տիրապետում են հայեցակարգի մշակումն ու իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ մասնագիտական, տեխնիկական և արտադրական ռեսուրսներին:

Դիմումին պետք է կցված լինեն պորտֆոլիո և թիմի հիմնական անդամների CV-ներ։

3. Գնահատման չափանիշներ

Ներկայացված հայեցակարգերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

  • գաղափարի ինքնատիպություն և բովանդակային խորություն,
  • թեմատիկ համապատասխանություն «ԷՔՍՊՈ-2027» պահանջներին,
  • իրագործելիություն և տեխնիկական հիմնավորվածություն,
  • բյուջեի հիմնավորվածություն,
  • կազմակերպության փորձ և իրականացման կարողություններ:

4. Ներկայացման կարգ

Հայտը պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ, էլեկտրոնային փոստով՝ info@cultfoundation.am, կոնտակտային անձ՝ Օֆելյա Ազիզյան, հեռ.՝ +37493769578:

Թեմայի, տեխնիկական պահանջների և ցուցահանդեսային կանոնների վերաբերյալ մանրամասները հասանելի են կազմակերպչական կոմիտեի պաշտոնական կայքում՝ https://expobelgrade2027.org/en։

11 Դեկտեմբեր, 2025 17:44
Վեր