Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել Zarkerak - Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել
Zarkerak Zarkerak - Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել
Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել

Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19։43-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել է քարշակը։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն։

11 Դեկտեմբեր, 2025 22:45
Վեր