Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Zarkerak - Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Zarkerak Zarkerak - Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա, դեպի Եղվարդի խճուղի ընթացող ճանապարհահատվածում բախվել են «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է և հայտնվել է դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգու, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրշեջ փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնը ու տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացածների ինքնությունը։

Դեպքի վայրում «Nissan»-ի վարորդը ասում էր, որ եթե իրենք ամրակապված չլինեին, հնարավոր է վթարը ծանր հետևանք ունենար։

11 Դեկտեմբեր, 2025 23:37
Վեր