Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ Zarkerak - Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ
Zarkerak Zarkerak - Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գեղհովիտում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Մինասյանը և Էլյա Շահինյանը։ 

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

 

11 Դեկտեմբեր, 2025 18:47
Վեր