Միշտ կլինեմ «Քաղաքացիական պայմանագրի» կողքին, քանի որ ճիշտ ճանապարհի վրա են, ՀՀ-ն ճիշտ ուղով է գնում. Սուքիասյանը 2026-ին իր՝ ԱԺ-ում չլինելու մասին (տեսանյութ) Zarkerak - Միշտ կլինեմ «Քաղաքացիական պայմանագրի» կողքին, քանի որ ճիշտ ճանապարհի վրա են, ՀՀ-ն ճիշտ ուղով է գնում. Սուքիասյանը 2026-ին իր՝ ԱԺ-ում չլինելու մասին (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Միշտ կլինեմ «Քաղաքացիական պայմանագրի» կողքին, քանի որ ճիշտ ճանապարհի վրա են, ՀՀ-ն ճիշտ ուղով է գնում. Սուքիասյանը 2026-ին իր՝ ԱԺ-ում չլինելու մասին (տեսանյութ)
Միշտ կլինեմ «Քաղաքացիական պայմանագրի» կողքին, քանի որ ճիշտ ճանապարհի վրա են, ՀՀ-ն ճիշտ ուղով է գնում. Սուքիասյանը 2026-ին իր՝ ԱԺ-ում չլինելու մասին (տեսանյութ)

Միշտ կլինեմ «Քաղաքացիական պայմանագրի» կողքին, քանի որ ճիշտ ճանապարհի վրա են, ՀՀ-ն ճիշտ ուղով է գնում. Սուքիասյանը 2026-ին իր՝ ԱԺ-ում չլինելու մասին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անցել են դժվար ժամանակները, ես այն ժամանակ էլ ասել եմ, հիմա էլ եմ ասում, որ իրենց կողքին եմ, ինչով պետք է կաջակցեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը` մեկնաբանելով, թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Ես ուզում եմ ՀՀ-ն խաղաղ լինի, զարգանա։ Չեմ ուզում գալ, իմ ժամանակն այստեղ ծախսել։ 2021 թվականին ժամանակները բարդ էին, հիմա վիճակն ավելի հասկանալի է։ Իսկ ես կգնամ ստեղծագործական ինչ-որ բանով զբաղվելու, հնարավոր է՝ դասախոսություն կարդամ, գեներացնեմ նոր մտքեր, համակարգեր ստեղծեմ»,- իր ծրագրերի մասին հայտնել է պատգամավորը։

Սուքիասյանը վստահեցրել է, որ Փաշինյանի հետ չի քննարկել ընտրություններին իր չառաջադրվելու հարցը, քանի որ դրա կարիքը չի զգացել, նշել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին է, որովհետև ճիշտ ճանապարհի վրա են, և Հայաստանը ճիշտ ուղով է գնում։

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու հարցին՝ Սուքիասյանն ասել է. «Չեմ ուզում կուսակցական լինել, միշտ էլ չեմ եղել, բայց մենք պատմություն ունենք և՛ Փաշինյանի, և՛ քաղաքական թիմից շատերի հետ», ապա նկատել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերընտրվելու ավելի մեծ հնարավորություն ունի»։

«Ես կարևորել եմ ՀՀ ապագան՝ թքած այս կամ այն բիզնեսի վրա, միայն ՀՀ-ն կայուն լինի, դրա համար այն ժամանակ համաձայնել ու եկել էի։ Ես 20 տարի ամեն ինչ արել եմ, որ այսպիսի երկիր ունենանք»,- իր խոհերով է կիսվել պատգամավորը, միաժամանակ կարեւորելով վարչապետ Փաշինյանի գործունեությունն ու դերը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում:

03 Դեկտեմբեր, 2025 21:58
Վեր