Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ Zarkerak - Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ
Zarkerak Zarkerak - Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ
Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում մինչև համերգի ավարտը:

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ը, երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում:

11 Դեկտեմբեր, 2025 23:54
Վեր