Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում նշանակվել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, և ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություններ են կատարվել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։
Ըստ այդմ՝
Երևանի թիվ 1 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տիգրան Սասունիկի Թադևոսյանը.
Երևանի թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Գարիկ Գևորգի Սահակյանը.
Երևանի թիվ 6 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սևակ Կորյունի Գալստյանը։
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 19 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Հայկ Մանվելի Սիրականյանը։
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20 ԸԸՀ-ի անդամի երկուական թափուր պաշտոնը համալրել են Կամո ՅուրիկիՀայրապետյանը և Եղիսաբեթ ՆորիկիԿարապետյանը։
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 27 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Լիլիթ ՏիգրանիՀամբարձումյանը։
Նոր Հաճն քաղաքի թիվ 28 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Զարուհի Արամայիսի Հովհաննիսյանը։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 34 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Տաթևիկ Մանվելի Ավագյանը։
Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սեյրան Ռազմիկի Ավետիսյանը։
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 36 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Սրբուհի Ժորժիկի Դավթյանը։
Քվեարկություններն իրականացվել են նախապատվության քվեակարգով։


