Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները Zarkerak - Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները
Zarkerak Zarkerak - Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները
Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները

Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։

Անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածների վերագործարկման, նորերի կառուցման ուղղությամբ ընթացիկ քննարկումներն ու առկա հնարավորությունները։

04 Դեկտեմբեր, 2025 22:39
Վեր