Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը և Ռուսաստանը դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի տարածքում անցկացրել են համատեղ հակահրթիռային զորավարժությունների երրորդ փուլը: Այս մասին ասված է Չինաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններն ուղղված չեն եղել որևէ երրորդ կողմի դեմ և չեն իրականացվել միջազգային որևէ ընթացիկ իրավիճակի պատճառով:
Անցած ամիս երկու երկրները հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության շուրջ բանակցություններ են անցկացրել, իսկ օգոստոսին Ճապոնական ծովում՝ հրետանային ու հակասուզանավային վարժանքներ:


