Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ. Տիգրան Ավինյան Zarkerak - Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ. Տիգրան Ավինյան
Zarkerak Zarkerak - Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ. Տիգրան Ավինյան
Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ. Տիգրան Ավինյան

Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ. Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը 2025 թ. փակում է 308.6 մլն դրամ դրական ցուցանիշով, մինչդեռ նախորդ տարիներին բուժկենտրոնը վնասներով է աշխատել, օրինակ՝ 2024 թ. արձանագրելով 368.5 մլն դրամ վնաս: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են նաև բուժկենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքները:

Արձագանքելով ներկայացված զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ շատ մեծ ծավալի աշխատանք է արվել. «Մեր բժշկական կենտրոնները մրցակցում են մասնավոր գործընկերների հետ, և Երևանի քաղաքապետարանը պարտավոր է այնպես անել, որպեսզի մեր բժշկական կենտրոնների մատուցած ծառայությունները լինեն բարձր որակի, որ մեր ենթակառուցվածքը լինի նորագույն ստանդարտներին համապատասխան, և այդ խնդիրը բոլոր բուժկենտրոններում փուլ առ փուլ լուծում ենք», – ասել է նա՝ կարևորելով նաև պացիենտների նկատմամբ հոգատար վերաբերմունքը. «Ուզում ենք, որ երևանցիները, որոնք օգտվում են Երևանին պատկանող բժշկական կենտրոնների ծառայություններից, վստահ լինեն, որ այդ ծառայությունները լինելու են բարձր որակով, իրենց մասին, իրենց երեխաների մասին հոգ են տանում»:

15 Դեկտեմբեր, 2025 10:48
Վեր