Ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա. Ավինյան Zarkerak - Ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա. Ավինյան
Zarkerak Zarkerak - Ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա. Ավինյան
Ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա. Ավինյան

Ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում օդի որակի խնդիրներին: Նշվել է, որ նախորդ շաբաթ եղանակային պայմաններով պայմանավորված՝ օդի որակը էապես բարելավվել է:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով թեմային, նշել է. «Օդի որակի խնդիրը Երևանում մեծապես պայմանավորված է կլիմայական պայմաններով ու աշխարհագրական դիրքով:

Բայց մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա: Այն աշխատանքները, որ իրականացվում են, որոշակի ազդեցություն են թողնելու:

Ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալի կանաչապատման աշխատանքները՝ Երևան քաղաքից դուրս, որ կարողանանք որոշակի պատնեշ ստեղծենք այն քամիների համար, որ բերում են այդ օդը դեպի քաղաք»:

15 Դեկտեմբեր, 2025 10:51
Վեր