Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի Zarkerak - Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի
Zarkerak Zarkerak - Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի
Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի

Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։

Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ և 2 փամփուշտ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

07 Հունվար, 2026 18:55
Վեր