Այնքան մարդ է խնդրել իրենց մոտ տանել. ինչ ճակատագիր ունեցավ Սևակի արձանը և որտեղ է այն այժմ Zarkerak - Այնքան մարդ է խնդրել իրենց մոտ տանել. ինչ ճակատագիր ունեցավ Սևակի արձանը և որտեղ է այն այժմ
Zarkerak Zarkerak - Այնքան մարդ է խնդրել իրենց մոտ տանել. ինչ ճակատագիր ունեցավ Սևակի արձանը և որտեղ է այն այժմ
Այնքան մարդ է խնդրել իրենց մոտ տանել. ինչ ճակատագիր ունեցավ Սևակի արձանը և որտեղ է այն այժմ

Այնքան մարդ է խնդրել իրենց մոտ տանել. ինչ ճակատագիր ունեցավ Սևակի արձանը և որտեղ է այն այժմ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես գնացի, բերեցի իմ արձանը: Ես  չէի թողնի իրենց մոտ: Թեև երեխաները, ուսուցչական կազմը համաձայն չէին, դպրոցի տնօրենն էլ  ասաց ինձ համար անհասկանալի է՝  ինչու այդպես եղավ: Ասել եմ  այդ 70 տոկոսը ձեր գյուղացիներն են, որ քվեարկել են  արձանը հանելու օգտին: Բայց երեխաներն ինձ հավաստացրել են, որ ծնողները քվեարկությունից տեղյակ չեն, բա էս ումի՞ց վախեցան»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Զանգակատուն գյուղի դպրոցին նվիրած Պարույր Սևակի կիսանդրուն, որը վերջին շաբաթներին համացանցում և մեծ աղմուկ էր բարձրացրել:

«Ինտերնետով նայում եմ, ամբողջն  իմ քանդակներ են գցած,  զարմանալի բան է, ըտենց բան ես հլը չէի տեսել: Ախր ո՞նց կարելի է Պարույրին այդ ձև վերաբերվել, վերջապես ինքը հանճարեղ մարդ է եղել չէ՞»,- ասաց Թոքմաջյանը:

Նա նշեց, որ այժմ արձանը մի երիտասարդ գործարարի տարածքում է՝ Աջափնյակում.«Ինքն ինձ ասաց՝ բեր իմ տարածք, ես ամեն ինչ կկարգավորեմ, միայն թե արձանը  կողքս լինի, ես  պաշտում եմ այդ քանդակը: Այնքան  զանգ տվողներ են եղել, խնդրել են իրենց մոտ տանել, ասել են՝ ինչքան կուզեք կտանք, ոչ մեկին չտվեցի: Խնդրել եմ նրան, որ գնամ  արձանի վրա մի քիչ աշխատեմ, մի քիչ աչքիս մազերը շատ է երևում, բայց  հիմնականում, իհարկե, լավ է: Հիմա այդ նույն քանդակի փոքրն  եմ անում ինձ համար, որ ինքս համոզվեմ՝ ես ճիշտ  եմ, թե ճիշտ չեմ:  Ինչքան աշխատում եմ, այնքան զգում եմ, որ ես  ճիշտ եմ, ուրիշ կերպ չէի կարող անել»:

«Իմ շուրջն այդքան աղմուկը շատ կարևոր բաներ էր, քանդակի հետ  կապված բոլորն իրար են անցել, թե որտեղ է, ուզում ենք գնանք նայենք, ես էլ  այդ մարդուն ասել եմ՝ տեղը մի ասեք առայժմ, երբ պետք լինի ես կասեմ»,- ասաց Լևոն Թոքմաջյանը:

 

Մարիամ Մկրտչյան

08 Հունվար, 2026 15:50
Վեր