Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին Zarkerak - Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին
Zarkerak Zarkerak - Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին
Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին

Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի  դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել աշակերտին։

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բնակավայրի դպրոցներից մեկում  ուսուցչուհին, պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով նշված դպրոցի դասասենյակում ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հայտնում։

27 Դեկտեմբեր, 2025 20:57
Վեր