Երեք սցենար՝ 2026-ին ոսկու գնի վերաբերյալ,  ինչու՞ ոսկին այդքան թանկացավ. տնտեսագետ Zarkerak - Երեք սցենար՝ 2026-ին ոսկու գնի վերաբերյալ, ինչու՞ ոսկին այդքան թանկացավ. տնտեսագետ
Zarkerak Zarkerak - Երեք սցենար՝ 2026-ին ոսկու գնի վերաբերյալ, ինչու՞ ոսկին այդքան թանկացավ. տնտեսագետ
Երեք սցենար՝ 2026-ին ոսկու գնի վերաբերյալ,  ինչու՞ ոսկին այդքան թանկացավ. տնտեսագետ

Երեք սցենար՝ 2026-ին ոսկու գնի վերաբերյալ, ինչու՞ ոսկին այդքան թանկացավ. տնտեսագետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեկ տարվա՝ 52 շաբաթվա ընթացքում,  ոսկու մեկ ունցիան 2600 դոլարից հասել է մինչև 4400 դոլարի. աճը կազմել  է 64,5 տոկոս»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ 2025-ը ոսկու համար պատմական ռեկորդների գրանցման տարի էր: Ռեկորդներից անմասն չմնաց նաև արծաթը, որի գինը անցած տարեվերջի համեմատությամբ գնահատվում է, որ աճել է շուրջ 120 տոկոսով: 

Ոսկյա զարդերի վաճառքով զբաղվողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ  անցած տարվա վերջի հետ համեմատած ոսկու գինը թանկացել է  մոտ 50 տոկոսով: Այժմ ոսկու մեկ գրամը վաճառում են 33.000 դրամից մինչև 37.000 դրամ՝ կախված զարդի վրա կատարված աշխատանքից,  ոսկին գնում են 28.000-ից մինչև 30.000 դրամ, այսպես ասած՝ լոմը:

Նա նշեց, որ շուկայում նկատվում է պահանջարկի էական նվազում, շատերը սպասում են հույսով, որ ոսկու գինը հաջորդ տարի կիջնի.«Ժամանակին 20 հազար դրամով գալիս էին և ինչ-որ բան հնարավոր էր ձեռք բերել, հիմա գրեթե անհնար է այդ գնով ոսկյա զարդ գնել, պակասել են նաև հարսանքիներին, առիթներին ոսկի նվեր տանողները»:

«Ոսկու գնի աճի տեմպերը որոշակի կայունացել են»,- ասաց Էդգար Աղաբեկյանը, սակայն բացատրեց սա չի ենթադրում, որ ոսկին սկսել է չթանկանալ: Պարզապես գնաճն առավել դանդաղ է համեմատած նախորդ ամիսներին, երբ գնային տատանումները մեծ արագությամբ էին ընթանում համաշխարհային իրադարձությունների ֆոնին.«Այժմ շուկայում անորոշությունները դեռ պահպանվում են թե աշխարհաքաղաքական, թե  տնտեսական և դրանց ֆոնին երկրների մակարդակով կա ոսկու մեծ պահանջարկ, հատկապես ինֆիլյացիոն անորոշությունների ֆոնին Ոսկի հիմնականում մեծ ծավալներով շարունակում են ձեռք բերել կենտրոնական բանկերը, ներդրումային ֆոնդերը՝ ձևավորելով մեծ պահանջարկ: Դրանք ստիպված են լինում իրենց պորտֆելների մեջ  դիվերսիկիֆիացիայի ռիսկերի նվազեցման համար ոսկի կամ ոսկու հետ կապված ակտիվներ ներառել»: 

Տնտեսագետի խոսքով, միջազգային կազմակերեպությունները 2026-ին ոսկու գնի վերաբերյալ երեք սցենար են առաջ քաշում.«Բազային սցենարով ոսկու գինը կհասնի մինչև 5 հազար դոլարի՝ 1 ունցիայի համար: Մեկ այլ կանխատեսմամբ ոսկու գինը կբարձրանա  5 հազար դոլարից: Եվ կա  պահպանողական սցենար, որը ենթադրում է, որ ոսկու գինը պիտի մնա այս պահին եղած մակարդակների շուրջ: Եզակի են կանխատեսումնորը, որ ոսկու գինը կիջնի, ընդ որում՝  շատ մեծ անկում չի կանխատեսվում՝ 4000 դոլարի շուրջ  են կանխատեսումները:  Կանխատեսումը  գուշակությունից տարբերվում է, քանի որ դրա հիմքում ընկած են հստակ սցենարները և մակրոտնտեական ւ շուկայական միջավայրի վերլուծությունը միջավարի վերլուծությունը»:

Տնտեսգաետը հիշեցրեց, թե որ գործոնները ձևավորեցին ոսկու շուկայում ստեղծված աննախադեպ իրավիճակը 2025-ին՝ հուշելով դրանք 2026-ին էլ կարող են դոմինանտ լինել: Համաշխարհային անորոշությունների  մի մասն աշխարհաքաղաքական իրավիճակով են պայմանավորված եղել՝  տարբեր հակամարտություններ, դրանց լուծման դանդաղում, մյուս մասը պայմանավորված են ԱՄՆ տնտեսական քաղաքականությամբ.«Ռիսկերի մի մասն էլ կարելի է  կապել դրամավարկային քաղաքականություն իրականացնող կառույցների կողմից տոկոսադրույքների փոփոխության վարքագծի հետ: Նաև մյուս հատվածն առնչվում է կապիտալի շուկաներում տեղի ունեցող գործընթացների հետ՝ ակտիվների գների ճշգրտման ռիսկերի, գերաժևորման որոշակի վախերի հետ, որը ենթադրում է շուկայի մասնակիցներից կողմից ակտիվներում ոսկու ծավալների մեծացում»,- նշեց Աղաբեկյանը: 

Նրա խոսքով, ոսկու գնի բարձրացումն էականորեն ազդել է կապիտալի շուկաներում բաժնետոմսերի գների փոփոխության,  դոլարի փոխարժեքի, պարտատոմսերի  շուկայում տոկոսադրույքների տատանումների վրա.«Բնականաբար ազդել է նաև ոսկյա զարդերի գների և սարքավորումների ու մեխանիզմների արժեքների վրա, որոնց մեջ պարունակվում է  արտադրական ոսկի»: 

Աղաբեկյանը նաև նշեց, որ Հայաստանում չկա հստակ  վիճակագրություն ոսկու  սպառման ցուցանիշների վերաբերյալ, ուստի բարդ է դրա բացակայության պայմաններում վերլուծություն կատարել: Սակայն նշեց, ոսկու գնի տատանումներն իրենց վրա անմիջականորեն զգացել են ոսկի վերամշակողները, զարդերի արտադրությամբ զբաղվողները, ոսկի վերաարտահանողները.«Նախկինում ունեինք ոսկու վերաաարտահանման որոշակի կոմպոնենտ, որը ազդում էր շուկայի տնտեսական ակտիվության վրա, այն այսօր էականորեն նվազել է»: 

 

Մարիամ Մկրտչյան 

23 Դեկտեմբեր, 2025 15:45
Վեր