Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը Zarkerak - Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը
Zarkerak Zarkerak - Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը
Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը

Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 25-ին Ինժեներական քաղաքում կայացել է Հայաստանի խոշորագույն դպրոցական կիբեռանվտանգության մրցույթի՝ «ԿիբեռՔվեստ» 2025-ի եզրափակիչ փուլը՝ ամփոփելով շաբաթներ տևած ակտիվ և մրցակցային փուլերը։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը:

Մրցույթին մասնակցել է 1849 աշակերտ՝ 420 թիմով, Հայաստանի բոլոր մարզերի 230 դպրոցներից։ Ողջունելով մասնակիցներին՝ ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը կարևորել է նման ձևաչափով մրցույթների անցկացումը՝ նշելով, որ կիբեռանվտանգությունն այսօր ոչ միայն տեխնոլոգիական, այլև ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։

Նրա խոսքով՝ դպրոցականների շրջանում կիբեռգիտելիքների զարգացումը կարևոր ներդրում է երկրի թվային ապագայի ձևավորման գործում։

Ելույթով հանդես են եկել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և «Քոնթեստս լաբ» կրթական հասարակական կազմակերպության նախագահ Տաթև Ադամյանը։ Նրանք ընդգծել են թվային վարքագծի, տվյալների պաշտպանության և կիբեռսպառնալիքներին ժամանակին արձագանքելու կարևորությունը։

Եզրափակիչ փուլի արդյունքում որոշվել են մրցույթի հաղթող թիմերը։

Առաջին մրցանակին է արժանացել «Կիբեռ արծիվներ» թիմը (Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց), երկրորդին՝ Alpha Cyber (Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց), իսկ երրորդ մրցանակը կիսել են Mind Hackers_ArtSTEM («ԱրտՍՏԵՄ» վարժարան) և Mind Hackers_Global Bridge («Գլոբալ բրիջ» կրթահամալիր) թիմերը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, որոնք հանձնել է ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։

27 Դեկտեմբեր, 2025 15:50
Վեր