Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից Zarkerak - Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից
Zarkerak Zarkerak - Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21։05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լանջառ գյուղում Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր)։

27 Դեկտեմբեր, 2025 10:53
Վեր