Բալահովիտում այրվել է ավտոմեքենա Zarkerak - Բալահովիտում այրվել է ավտոմեքենա
Zarkerak Zarkerak - Բալահովիտում այրվել է ավտոմեքենա
Բալահովիտում այրվել է ավտոմեքենա

Բալահովիտում այրվել է ավտոմեքենա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 27-ին, ժամը 03։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի Լևոն Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:24-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։

27 Դեկտեմբեր, 2025 10:07
Վեր