Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ ՊՆ կոլեգիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները Zarkerak - Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ ՊՆ կոլեգիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ ՊՆ կոլեգիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ ՊՆ կոլեգիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ ՊՆ կոլեգիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը։ Հնչել են ՀՀ պետական և ԶՈՒ օրհներգերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հանդես եմ եկել ելույթով։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության,

պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։

Մի շարք հանձնարարականներ եմ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ»,-նշել է նա։

27 Դեկտեմբեր, 2025 10:26
Վեր