Լարսը փակ է բեռնատարների համար Zarkerak - Լարսը փակ է բեռնատարների համար
Zarkerak Zarkerak - Լարսը փակ է բեռնատարների համար
Լարսը փակ է բեռնատարների համար

Լարսը փակ է բեռնատարների համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կոտայքի մարզում, Ապարանի, Ամասիայի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

27 Դեկտեմբեր, 2025 10:14
Վեր