Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով:
Axios-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել: Այնուամենայնիվ, ծրագրով նախատեսվում է, որ Ուկրաինան արևելքում մեծ տարածքային զիջումների պետք է գնա:
Զելենսկին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ավելի լավ պայմանների հասնել տարածքների հարցում, սակայն եթե առաջընթաց չգրանցվի, ապա, ըստ նրա, հարկավոր է ուկրաինացիների հավանությունը խաղաղության պլանին:
Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա, Զելենսկու խոսքով, այդ փաստաթղթերը պատրաստ են. մնացել են միայն որոշ տեխնիկական հարցեր: Դրանցից մեկը համաձայնագրի տևողությունն է: ԱՄՆ-ն առաջարկել է համաձայնագիր կնքել 15 տարով, սակայն Զելենսկու խոսքով՝ դա կարճ ժամանակահատված է:
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում նախատեսվում է Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման նպատակն է օգտագործել բանակցողների գրանցած առաջընթացը և հնարավորինս շուտ հասնել պատերազմի ավարտի:

