500 տարի շարունակ մեզ համար հայրենիքն  ուրիշ բան է եղել, պետությունը՝ ուրիշ, հայրենիքը սիրելի, պետությունը՝ ոչ այնքան  սիրելի. Փաշինյան Zarkerak - 500 տարի շարունակ մեզ համար հայրենիքն  ուրիշ բան է եղել, պետությունը՝ ուրիշ, հայրենիքը սիրելի, պետությունը՝ ոչ այնքան  սիրելի. Փաշինյան
Zarkerak Zarkerak - 500 տարի շարունակ մեզ համար հայրենիքն  ուրիշ բան է եղել, պետությունը՝ ուրիշ, հայրենիքը սիրելի, պետությունը՝ ոչ այնքան  սիրելի. Փաշինյան
500 տարի շարունակ մեզ համար հայրենիքն  ուրիշ բան է եղել, պետությունը՝ ուրիշ, հայրենիքը սիրելի, պետությունը՝ ոչ այնքան  սիրելի. Փաշինյան

500 տարի շարունակ մեզ համար հայրենիքն  ուրիշ բան է եղել, պետությունը՝ ուրիշ, հայրենիքը սիրելի, պետությունը՝ ոչ այնքան  սիրելի. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես չեմ զարմանում նման մեկնաբանություններից»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե տեղյակ է շրջանառավող խոսակցություններին, որ ՀՀ կաթողիկոսի ընտրության հարցում որոշողը Թուրքիայի ղեկավարն է: Վարչապետը բացատրեց չզարմանալու պատճառը.«Դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որոշ դարեր ի վեր Պարսկաստանի,  Ռուսաստանի ղեկավարը: Դա  հոլովում են այն մարդիկ, որ այդ կուլտուրայի մեջ են և այն որ ՀՀ-ն ասում է, որ  մեր եկեղեցին պետք է ի վերջո նոր Կանոնագիրք ունենա, դրանով էլ դիմադրություն  կա,  դա էլ եմ հասկանում, մինչև հիմա վերջին այդպիսի փատաթղթերն  ընդունվել են   ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով»: 

Նա նշեց, նման մտածելակերպով մարդկանց տարօրինակ է թվում, երբ ՀՀ վարչապետը խոսում է հոգևոր դաշտի խնդիրներից, բայց տարօրինակ չի թվում, որ Թուրքիայի սուլթանի, Ռուսաստանի ցարի ընդունված  շատ կանոնակարգումներ մինչև այսօր  դե յուրե գործում են.«Ծայրագավառային տրամաբանությունը զարգանում է  և հանգում է շատ տրամաբանական  ենթադրության, քանի որ խոսվում է  մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի  ղեկավարի իրավասության  հարցն է, հետևաբար եթե ՀՀ ղեկավարը տենց թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից, կամ ուրիշ տարբերակով Ռուսաստանի, Պարսակաստանի, հենց դրա հետ է մեր խնդիրը»:  

«Մեր ենթագիտակցությունը սեփական պետության ընկալումը դեռ չունի, որովհետև  հարյուրամյակներով մեզ համար պետությունն ուրիշ բան է եղել, հայրենիքն ուրիշ բան, որովհետև  հայրենիքը Հայաստանն է եղել,  պետությունը Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, ռուսական կայսրությունը:  500 տարի շարունակ մեզ համար հայրենիքն  ուրիշ բան է եղել, պետությունը՝ ուրիշ, հայրենիքը սիրելի, պետությունը՝ ոչ այնքան  սիրելի, այդ ենթագիտակցությունը շարունակումն  է շատ բաներ շարժել ՀՀ-ում»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ այս կիրակի  պատարագի պատրաստվում է մասնակցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 

25 Դեկտեմբեր, 2025 13:32
Վեր