Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ17 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով, արգելակելու ժամանակ, ճանապարհածածկի սառած լինելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ժայռին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանը և Հարություն Ավետյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Կարեն Մ․-ն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում, որպես վարորդ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


